«ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ անձնական հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայում Բելառուսի դեսպան Վալենտին Վելիչկոյի հետ, ով վստահեցրել է, որ ուկրաինա-բելառուսական սահմանին չկա «զորքերի կուտակում», գրում է Newsru.ua կայքը։
Դեսպանը նաև նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հետ ունեցած հեռախոսազրույցում երաշխավորել է «ուկրաինա-բելառուսական սահմանի անձեռնմխելիությունը»։
Կայքը հիշեցնում է, որ մարտի 14-ին՝ Ուկրաինայում վերջին իրադարձությունների կապակցությամբ, Բելառուսը սկսել էր ստուգել իր զինված ուժերի պատրաստվածությունը։