Home / Տեսանյութեր / Եզդիաբնակ գյուղերում չկան մանկապարտեզներ․ վարչապետին խնդրում են միջամտել

Եզդիաբնակ գյուղերում չկան մանկապարտեզներ․ վարչապետին խնդրում են միջամտել

Արագածոտնի մարզի երկու տասնյակից ավել եզդիաբնակ գյուղերում չկան մանկապարտեզներ։ Այս մասին հայտնում է «Սինջար եզդիների ագզային միավորում» կազմակերպությունը, որը մարզում հետազոտություն է անցկացրել։

Վերոնշյալ գյուղերի բնակիչները կարևոր են համարում մանկապարտեզների առակայությունը, քանի որ այդ կերպ իրենց երեխաները ավելի հեշտ կինտեգրվեն հասարակությանը: Այս խնդրի կապակցությամբ կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում կա երկու տասնյակից ավելի եզդիաբնակ գյուղ: Եզդիական ոչ մի գյուղում չկա մանկապարտեզ: Մանկապարտեզների բացակայությունը խանգարում է եզդի երեխաներին լիարժեք ինտեգրվել հասարակությանը: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը թույլ չի տալիս մանկապարտեզներ ունենալ բոլոր գյուղերում: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը հետազոտություն է իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ եզդիաբնակ բոլոր գյուղերում մանկապարտեզ ունենալու անհրաժեշտությունը նկատվում է: Այդ իսկ պատճառով խնդրում ենք, որպեսզի պետության հնարավորությամբ մեկ մանկապարտեզ ստեղծվի Արագածոտնի մարզի կամ Ապարանի կամ Թալինի տարածաշրջանի եզդիաբնակ գյուղերից մեկում: Մնացյալ գյուղերի եզդի երեխաներին մանկապարտեզի դասընթացներին մասնակցելու համար կազմակերպությունը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոց: Պատրաստ ենք առաջարկի մանրամասնները ներկայացնել նաև հանդիպման ընթացքում»: