Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն և ՀՅԴ, մտադիր են ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը մտնցել Ազգային ժողովի ապրիլի 28-ի նիստի օրակարգ։ Այս մասին 4 խմբակցությունների այսօրվա նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Նա նշել է, որ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրահավաք սկսել՝ հարցը Աժ մտցնելու նպատակով։
Զուրաբյանը նաև նշել է, որ որոշում է կայացվել մշակել սոցիալական, տնտեսական և քաղաքական քայլերի ծրագիր, որը կիրագործի այն կառավարությունը, որ կփոխարինի անվստահության արդյուքնում հեռացված կառավարությանը։