Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը զրուցել են Հաագայում անցկացվող միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի ընթացքում։ Այս մասին Twitter սոցիալական ցանցի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Նրանք իսկապե՞ս հավատարիմ են ԼՂ-ում խաղաղության հաստատման համար ուղիներ փնտրելուն», – այսպիսի նախադասությամբ է իր կարճ հաղորդագրությունն ավարտել Ուորլիքը։
Զրույցի բովանդակության մասին մանրամասներ ամերիկացի համանախագահը չի հայտնում։