Հայաստանից Ռուսաստան մեկնող «Անուշ տրանս տուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը մարտի 26-ի լույս 27-ի գիշերվանից մնացել է Կազբեկի ոլորաններում: Ավտոբուսը փչացել է, իսկ Երևա http://www.epress.am/?p=251268 նից նոր ավտոբուս դեռ չեն ուղարկել: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Սպարտակ Կարապետյանը, որն այն 80 ուղևորներից է, որ գիշերվա 01:00-ից մնացել է ճանապարհին:
«Գիշերը ավտոբուսը փչացավ, մնացինք ճամփին: Ասում էին՝ երկու ժամից նոր մեքենա կգա, բայց արդեն 12 ժամից ավելի անելանելի վիճակում ենք: Տարածքում ոչ ջուր կա, ոչ խանութ. անբնակ վայրում ենք, սարերի մեջ: 80 մարդ, որոնց մեջ նաև կանայք կան, շվարել մնացել ենք: Խուճապ ա, եսիմ որտեղ ենք»,- ասել է նա:
Ավտոբուսը Հայաստանից մեկնել էր երեկ առավոտյան, սակայն հասնելով Կազբեկ՝ փչացել էր: Ուղևորները չգիտեն, թե ինչ տեխնիկական խնդիր ունի ավտոբուսը:
«Անուշ տրանս տուր» ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ: Աշխատակիցը, որը հրաժարվել է ներկայանալ, սկզբում բորբոքվել է, իսկ հետո, թե «ասենք՝ մեքենա է փչացել, հա ի՞նչ կա, ի՞նչ մի գրելու բան է, զբաղված եմ, կներեք» ու անջատել է հեռախոսը: