Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի մասին, հայտնում է «Հյուրիեթը»։
«Դուք աջակցեցիք ձեր վարչապետին, ինչի համար անսահման շնորհակալ եմ։ 77 միլիոն մարդ պետք է իմանա, որ այսօր նոր Թուրքիա է ծնվել»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում կուսակցության գրասենյակի դիմաց հավաքված մարդկանց առջև։
Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվել են կիրակի։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է ձայների 43, 18 տոկոսը։ Երկրորդ տեղում «Ժողովրդական հանրապետական» կուսակցությունն է՝ ձայների 25,89 տոկոսով։