Home / Տեսանյութեր / Որդու միջոցով փորձում են ճնշել Շանթ Հարությունյանին․ ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ)

Որդու միջոցով փորձում են ճնշել Շանթ Հարությունյանին․ ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ)

2014թ. ապրիլի 2-ին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելով` ռեժիմը ոչ թե ճնշելու է հորը, այլ ինքն է կոտրվելու։ Այսօր կազմակերպված քաղաքացիական անհնազանդության ակցիայի ընթացքում նման կարծիք է հայտնել նոյեմբերի 5-ին կալանավորված և օրեր առաջ ազատ արձակված Միսակ Առաքելյանը։

«Շանթը չի կոտրվելու, նա դուրս է գալու ու առաջնորդելու է ամբողջ հասարակությանը։ Իմ ընկերըները բոլորն էլ հաղթել են, հաղթանակով էլ դուրս են գալու կալանավայրից», – ասել է Առաքելյանը։

Նշենք, որ խուլիգանության մեջ մեղադրվող Շահենն ասօր հրավիրվել էր ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչություն՝ քննչական գործողություններ կատարելու նպատակով։

Հարությունյանի մտերիմները, հարազատները և համակիրները, ովքեր բողոքի ակցիա են կազմակերպել քննչական վարչության շենքի մոտ, նշել են, որ իշխանությունները փորձում են ամեն կերպ ճշնշում գործադրել Շանթ Հարությունյանի վրա։

«Ակնհայտ է, որ եթե Շանթն այդ օրն իր հետ ակցիայի է վերցրել իր տղային, ուրեմն ինքն այն մարդը չէ, որին կարելի է այդ ձևերով ճնշել։ Ռեժիմի ծրագիրն ի կատար չի ածվելու», – Epress.am-ի հետ զրույցում ասել է իրավաբան, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը։

1shant

Ավելի ուշ վարչության շենքից դուրս եկած Շահեն Հարությանյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, նշել է, որ քննչական վարչությունում որդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։

2shant

«Չեմ ընդունում այս մեղադրանքը ոչ ես, ոչ հայրս, ոչ էլ նրա ընկերները խուլիգաններ չենք ու չենք ընդունում մեզ առաջադրված մեղադրանքը», – ասել է Շահեն Հարությանյանը։

3shant

Փաստաբան Կարինե Խաչատրյանն էլ նշել է, որ մանրամասն ինֆորմացիա կհայտնի գործի նյութերին ծանոթանալուց հետո։

4shant