Նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի որդուն` Շահեն Հարությունյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն զենք-զինամթերքի գործադրմամբ): Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է Շահենի մայրը` Ռուզաննա Բադալյանը: Նրա խոսքով՝ այս պահին ոստիկանության գլխավոր քննչական վարչությունում Շահենի և տուժողի միջև առերեսում է տեղի ունենում:
Ռուզաննա Բադալյանը նշել է, որ սա կապված է նոյմեբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետ, սակայն, թե ով է տուժողը` չգիտի: