Ծայրահեղ աղքատության մատնված անօթևան ընտանիքի 8-ամյա դուստրը դպրոց չի հաճախում, նորածին երեխայի համար էլ ծննդյան վկայական չեն հանել: Գյումրիի տնակային ավաններից մեկում բնակվող ընտանիքի մասին տեսանյութը պատրաստել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմկերպությունը։
Ներկայացվող տեսանյութը հարազատներից մեկի՝ շարքից դուրս եկած տնակում 5 անձով բնակվող մի ընտանիքի մասին է, որի երեք դուստրերից երկուսը միայնակ մայրեր են: Նրանք անգամ սոցիալական նպաստ չեն ստանում, իսկ 8-ամյա փոքրիկը երբևէ դպրոց չի հաճախել, երկու ամսական փոքրիկն էլ ծննդյան վկայական չունի: