Գլխավոր / Հայաստան / «Հարսնաքարի» գործով դատին տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել

«Հարսնաքարի» գործով դատին տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը) 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:

Նրա խոսքով` քրեական գործ հարուցելու համար հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրված` դատական նիստի ձայնային արձանագրման կրիչում առկա տվյալները, ինչպես նաև մամուլում հրապարակված տեսանյութերը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Հարսնաքարի գործով» մեղադրյալներին 12 տարվա ազատազրկման է դատապարտել։

Վճռի հրապարակումից հետո դատարանի դահլիճում իրարանցում է սկսվել: Մեղադրյալների հարազատները անեծքներ և հայհոյանքներ են հնչեցրել դատարանի, դատախազի հասցեին, ապա սկսել են վիրավորել լրագրողներին, պայուսակները նետել նրանց ուղղությամբ։

Tekali Taxi