հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանն ուզում է խաբս տալ հասարակությանը․ Փաշինյանը՝ կուտակայինի մասին

Հովիկ Աբրահամյանն ուզում է խաբս տալ հասարակությանը․ Փաշինյանը՝ կուտակայինի մասին

ԱԺ քննարկումների արդյունքում, ցավոք սրտի, բավական ծանրակշիռ է դառնում այն տեսակետը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իր հանրահռչակ ճարպկությամբ, փորձում է խաբս տալ հասարակությանը: Այս մասին Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրել է, թե վարչապետն ասել է, որ դե ֆակտո նախագիծը կասեցվում է, սակայն այսօր Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարի ԱԺ բերած նախագիծը չի բացառում կուտակային գումարների գանձումը:

«Եթե գործատուն չփոխանցի, կարող է և չտուգանվել: Բայց հարց է ծագում հետևյալ իրավիճակի հետ կապված. եթե աշխատողը գործատուին ասում է՝ մի փոխանցի, իսկ գործատուն ասում է՝ չէ, պիտի փոխանցեմ: Ի՞նչ է անում էդ դեպքում աշխատողը։ Գիտեմ, կասեք՝ թող աշխատողը դիմի դատարան: Իսկ դատարանում գործատուն կասի՝ Սահմանադրության 47 հոդվածով ես պարտավոր եմ ենթարկվել օրենքներին և Սահմանադրությանը: ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչված օրենքը շարունակում է մնալ գործող օրենք», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարություն և ժողովուրդ բանավեճը փորձ է արվում տեղափոխել գործատու և աշխատող հարաբերություններ․ Փաշինյանը սա գնահատում է որպես քաղաքական խաբս:

«Պետք է խոստովանել, որ նախարարին էդքան հարցրին, հարցրին, ինքը չխոստովանեց։ Կամոյի դերում էր նախարարն այսօր: Այո, իշխանության հետ կապ ունեցող գործատուները պարտադիրը պարտադիր պահելու են», – ասել է Փաշինյանը: