հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ադրբեջանը հայկական կողմին գերիի է վերադարձրել․ նրա մասին լռում էին

Ադրբեջանը հայկական կողմին գերիի է վերադարձրել․ նրա մասին լռում էին

Ադրբեջանական մի շարք կայքեր այսօր տեղեկություն են տարածել, որ Աղդամի մոտ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿՄԽԿ) ներկայացուցիչների միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձվել է1956 թվականին ծնված Վագիֆ Ռուբենի Մայելյանը։ Ուշագրավ է, որ մինչ օրս Մայելյանի գերության մասին ԶԼՄ-ներին պաշտոնական աղբյուրները, ինչպես նաև Կարմիր Խաչը չէին հաղորդել։

Epress.am-ի հետ զրույցում ԿՄԽԿ-ի մամուլի բաժնից հաստատել են վերադարձնելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ քաղաքացին սահմանը հատել էր ապրիլի 20-ին, սակայն ավելի ուշ իրենց պատվիրակների հետ Բաքվում ունեցած հանդիպման ընթացքում քաղաքացին ցանկություն է հայտնել վերադառնալ, ինչն էլ պատվիրակների միջնորդությամբ այսօր տեղի է ունեցել։

Մեր թղթակիցը վերոնշյալ անձի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զրուցել է ՀՀ ՊՆ լրատվական ծառայության պետ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով նշել է, որ տեղեկություններ չունի։

ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության պետ Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում նույնպես որևէ պարզաբանում չի տվել՝ խորհուրդ տալով դիմել ԼՂՀ Արտաքին գործերի նախարարություն։

«ԼՂՀ ՊՆ-ն գերիների փոխանակման հարցերով չի զբաղվում, ի՞նչ մեկնաբանություն կարող եմ տալ», -ասել է Հասրաթյանը։

Epress.am-ի հետ զրույցում ԼՂՀ Արտգործնախարարությունից խնդրել են հարցումը գրավոր ուղարկել։ Նյութի հրապարակման պահին ԼՂՀ ԱԳՆ-ից պատասխան չէր ստացվել։