2026 թ. օգոստոս 27, հինգշաբթի

Իրանի երկրաշարժը զգացել են Մեղրիում և Կապանում

Մայիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 12.30-ին Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 22 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Մեղրի և Կապան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։