հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ԼՂ տարածքները պետք է տարբերակել․ ԱՄՆ դեսպանի պարզաբանումը

ԼՂ տարածքները պետք է տարբերակել․ ԱՄՆ դեսպանի պարզաբանումը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պարզաբանել է, թե ինչու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հիմա ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման 6 սկզբունքները։ Ըստ դեսպանի՝ դրա համար կա երեք պատճառ․

«Առաջինը, ինչպես գիտեք՝ մայիսի 14-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի ստորագրման 20-րդ տարելիցն է, ինչը շատ կարևոր իրադարձություն է։ Հրադադարի տարելիցին ընդառաջ՝ նա գտավ, որ ժամանակն է հակամարտության կարգավորման քաղաքականությունը պարզաբանող հայտարարությամբ հանդես գալ։

Ելույթը հիմա ներկայացնելու երկրորդ պատճառն այն է, որ նա կարծում է՝ վերջին վեց ամիսների ընթացքում գործընթացում որևէ առաջընթաց չի գրանցվել։ Հետևաբար, ելույթի միջոցով նա հույս ունի խթանել բանակցային գործընթացը։

Երրորդ պատճառը այդ ելույթի քաղաքական նպատակն է, այն է՝ հակամարտության կողմերին՝ կառավարություններին ու ժողովուրդներին, կոչ անել տարբերակել։ Նշեմ, որ այստեղ շեշտը պետք է դնել տարբերակում բառի վրա․ հիմա կբացատրեմ՝ ինչ նկատի ունեմ։

Տարբերակում ասելով՝ նկատի ունեմ բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և ԼՂ-ին հարակից տարածքների կարգավիճակը․ տարբեր կարգավիճակներ, տարբեր արդյունքներ՝ վերջնական, խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում։ Քանի որ մեզ մոտ արդեն տպավորություն է ստեղծվում, որ երկու երկրների կառավարությունները, ժողովուրդները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը, այդ բոլոր շրջաններն ընդունում են որպես Լեռնային Ղարաբաղի ընդհանուր տարածք։ Դրանք, սակայն, տարբեր տարածքներ են, ու, հետևաբար, արդյունքներն էլ տարբեր են լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ջոն Հեֆերնը։