Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիան ներկայացնում է իր ընթացիկ երկու հյուր արվեստագետների և մեկ համադրողի նախագծերը, որոնք զետեղված կլինեն մեկ ցուցահանդեսային տարածքում:
Կազմակերպիչները նշում են, որ միացյալ այդ նախագծի իրականցման ընթացքում հաճախ վեր էին խոյանում ժամանակակից արվեստի դերակատարման մասին հարցերը: Իտալացի փիլիսոփա Ջ. Ագամբենի կողմից առաջարկած «ժամանակակից» եզրի վերաբերյալ պնդումներից մեկն այն է, որ ժամանակակից լինելը հայացքը սևեռելն է առ մեր դարաշրջանում առկա ՄԹՈՒԹՅՈՒՆԸ, և մենք պիտի փորձենք ժամանակին հասնել այդ մթության մեջ տեղ գտած իրողությունների հետ ժամադրությանը: Ըստ արվեստաբան Թերրի Սմիթի՝ «ժամանակակիցը» դա անվերջանալի հասարակական անարդարություններն են, իսկ մեկ այլ արվեստաբան՝ Քրիստին Ռոսսի պնդմամբ «ժամանակակից արվեստագետներին հետաքրքրում է անցյալի մնացուկների հնարավորությունների բացահայտումը եւ դրանց օգտագործումը որպես դիմադրության գործիք ժամանակակից կյանքը վերակազմակերպելու համար»:
Երեք նախագծերն էլ «ժամանակակից» Հայաստանի իրողությունների մասին են և հիմնված են «ակամա հիշողության» և իրադարձությունների վերաիմաստավորման, վերաներկայացման վրա: Հատկանշական է, որ նախագծերի միջև գոյություն ունեցող տարբերությունը համընկավ ժամանակակից արվեստի դերակատարության շուրջ նոր ուժով ծավալվող այժմյա բանավեճերին՝ դրանցում տեղ գտած կոչերից մեկն է սպառել և զանցել «ներկա պահի» մասին արվեստի աշխատանքների հարաբերական բազմազանությունը, որտեղ ոճերի և համոզմունքների միջև, կարծես, չկա տարբերություն և անցնել ավելի սուր քաղաքականացված դիրքորոշմանը արվեստում՝ շրջելով մեր հայացքն դեպի ապագան՝ հասկանալու համար թե ինչպես և ուր ենք մենք ձգտում հասնել: Վերոնշյալ նախագծի մեջ նկատելի են թե՛ առաջին, թե՛ երկրորդ միտումները։
Ցուցահանդեսը կազմակերպել է Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիան՝ www.acsl.am, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի, Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի և Հայկական բաց համալսարանի Կերպարվեստի բաժնի աջակցությամբ։
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵԿՆԱՓՈՒԼ# ՀԱՅԱՍՏԱՆ
Մասնակիցներ՝
Արտ Լաբորատորիա
Լալա Ասլիկյան
Կարեն Ալեքյան
Սուսաննա Գյուլամիրյան
Վարդան Ջալոյան
Արևիկ Մարտիրոսյան
Վահրամ Մարտիրոսյան
Վահրամ Սողոմոնյան
Համադրող՝ ԿՈՆՍՏԱՆՑԵ ՄՅՈՒԼԼԵՐ (Գերմանիա)
Խմբագիր՝ ԷՐԻԶ ՄՈՐԵՆՈ ԱՐԱՆԳՈՒՐԵՆ (Իսպանիա)
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ԱՐՏԱՐԿՈՒՄՆԵՐ
ԳԻՅԵՐՄՈ ՄԱՆՈՒԵԼ ՐՈԽԱՍ ԱԳԻԼԵՐԱ (Իսպանիա)
մուլտիմեդիա ինստոլացիա (վիդեո, օբյեկտներ, կտավ-ակրիլ)
ԱՐԱՐԱՏ
ԷՐԻԶ ՄՈՐԵՆՈ ԱՐԱՆԳՈՒՐԵՆ (Իսպանիա)
մուլտիմեդիա ինստալացիա (պատրաստի օբյեկտներ, փաստագրություն)