հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Փորձագետը` դիահերձումից հետո․ Մահացած զինծառայողի մոտ կոտրվածքներ չկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փորձագետը` դիահերձումից հետո․ Մահացած զինծառայողի մոտ կոտրվածքներ չկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ջրամբարում հայտնաբերված ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը էական փոփոխություն չի մտցրել նախնական տեղեկությունների մեջ, քանի, որ ըստ առաջնային դատաբժշկական ուսումնասիրության, վերջինիս մահը վրա է հասել ջրահեղձման պատճառով․ կան դրա բոլոր բնորոշ գծերը մարմնի տարբեր մասերում։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է այսօր դիահերձմանը մասնակցած ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը և հավելել, թե ականատեսներ չկան, թե ինչպես է նա հայտնվել գետում, սակայն կան մարդիկ, ովքեր տեսել են արդեն մահացած վիճակում՝ գետի հոսանքի վար գնալիս։

Մարտիրոսյանը նշել է, որ ջրահեղձվածի մարմնի վերջույթներում, իրանի կամ գլխի շրջանում ակնհայտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել՝ «ընդամենը հայտնաբերվել է արյունազեղում հիշեցնող մի տեղամաս, որը տեղակայված է գլխի ճակատային մասում՝ քթարմատի մոտ»։

«Այս պահի դրությամբ գործով դատաբժիշկը չի կարող ասել, թե ինչի հետևանք է դա՝ դիակային փոփոխությունների, թե՞ հարվածի։ Դրա պատասխանը մենք կստանանք շուրջ մեկ ամիս անց։ Այս պահի դրությամբ մահացածի հայրը տուժող չի ճանաչվել», – ասել է մեր զրուցակիցը։

Ավելի վաղ ՊՆ քննչական բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնել էր, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):

Մերուժան Հարությունյանի դին հայտնաբերվել է մայիսի 11-ին՝ սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում: Զինծառայողի որոնողական աշխատանքները տարվում էին մայիսի 1-ից, երբ ԱԻՆ-ում ահազանգ ստացվեց, որ Հարությունյանը ժամը 18.00-ի սահմաններում գնացել է Արփա գետի ուղղությամբ և, ըստ նախնական վարկածի, ընկել է գետը:

Փրկարարները զինվորականների հետ համատեղ սկսել էին որոնողական աշխատանքները Արփա գետի երկայնքով՝ ընկնելու հավանական վայրից մինչ Նախիջևանի հետ սահմանի հատվածը (մոտ 600 մ):