հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Սարգսյանի և Օլանդի ժամանելուց առաջ Մաշտոցի պուրակում ակտիվիստներ են բերման ենթարկվել

Սարգսյանի և Օլանդի ժամանելուց առաջ Մաշտոցի պուրակում ակտիվիստներ են բերման ենթարկվել

Այսօր առավոտյան` ժամը 10.00-ից Մաշտոցի պուրակի պաշտպանությամբ զգաղվող քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են պուրակում՝ կանխելու Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ պուրակի անվանափոխման արարողությունը: Նրանցից յուրաքանչյուրն իր հետ պաստառ էր բերել, որի վրա գրված էին տողեր ավելի վաղ Ֆրանսիայի նախագահին ուղղված բաց նամակից:

Հիշեցնենք, որ ակտիվիստները Ֆրանսուա Օլանդից պահանջել էին չմասնակցել պուրակի անվանափոխման արարողությանը:

Ակտիվիստ Վահե Գրիգորյանն Epress.am-ին հայտնել է, որ մինչ նախագահների ժամանելը ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակից 7 ակտիվիստի, այդ թվում՝ Անի Խաչատրյանին, Գևորգ Սաֆարյանին, Միկա Էլիզբարյանին, Աննա Շահնազարյանին, Արսեն Օհանյանին և Դվին Իսանյանսին: