ԱԺ նիստն այսօր պետք է սկսվեր Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր նախագծի քվեարկությամբ, սական ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ հարցի քվեարկությունը հետաձգվում է և ԱԺ-ն անցնում է մյուս հարցերի քննարկմանը:
Պատճառը, ներկա լրագրողների կարծիքով, այն է, որ ԱԺ դահլիճում դեռ քիչ թվով պատգամավորներ կան, և քվեարկությունը հետաձգվել է, որպեսի ՀՀԿ-ական պատգամավորները հասնեն ԱԺ, քանի որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի պատճառով մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը որոշ հատվածներում, այդ թվում՝ Բաղրամյան պողոտայի վրա, դադարեցված է:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում կենսաթոշակային բարեփոխումների հարցով տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու օրենքի վերանայված նախագծին, ՀԱԿ-ը հայտարարել էր, որ դեմ է, իսկ ԲՀԿ-ն պետք է մտածեր: