Home / Տեսանյութեր / Վերնիսաժում կրակոցներից տուժածները դեռ վերակենդանացման բաժանմունքում են

Վերնիսաժում կրակոցներից տուժածները դեռ վերակենդանացման բաժանմունքում են

Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հրազենային վիրավորումից տուժածների վիճակը կայուն է։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը։

Տուժածները վիրահատվել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում։

«Ալբինա Բադալյանի մոտ ամեն ինչ կարգին է, գտնվում է կայուն վիճակում, Նորայր Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է, վերքերը՝ նորմալ։ Մնացական Սուքիասյանը գիտակից, ծանր կայուն վիճակում է, Հայրապետյան Մյասնիկն ու Հովհաննիսյան Վալերին գտնվում են ծանր կայուն վիճակում՝ գիտակցության մեջ։ Բոլորն էլ այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, դուրս գրման մասին դեռ խոսք չկա», -ասել է մեր զրուցակիցը։

Նշենք, որ հրազենային վիրավորումները հասցրել է 29-ամյա Գոռ Առաքելյանը, ով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է։ Վերնիսաժի մոտ նա վիճաբանել է Նորայր Հարությունյանի և Վալերի Հովհաննիսյանի հետ։ Մյուս երեք վիրավորները պատահական անցորդներ են եղել։