հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ակտիվիստը բացատրել է՝ ինչու է Հրայր Թովմասյանի դեմ ակցիա նախաձեռնել

Ակտիվիստը բացատրել է՝ ինչու է Հրայր Թովմասյանի դեմ ակցիա նախաձեռնել

Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը տարիներ շարունակ հանդիսանում էր մարդու իրավունքներն անընդհատ ոտնահարող ռեժիմի կամակատարը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը (սոցցանցում հայտնի է որպես Նավակ Ճոճողը)՝ խոսելով իր երեկվա ակցիայի մասին։ 

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրային լսումների ժամանակ քաղաքացիական ակտիվիստը մոտեցել է Հրայր Թովմասյանի սեղանին, հանել է Հ․ Թովմասյան գրությամբ ցուցանակը և նոր ցուցանակ է փակցրել, որի վերևի տողում գրված է եղել «Ղալաթ եմ անում» և ներքևի տողում որպես ստորագրություն՝ «Չաթլախ»։

«Սահմանադրական բարեփոխումների «հանրային» քննարկման առաջին օրը թեման եղել է՝ «Իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում»: Այսօր էլ թեման եղել է՝ «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցը սահմանադրական լուծումներում», և զեկուցողներից մեկն էլ հենց Հրայրն էր՝ մարդ, որը տարիներ շարունակ հանդիսանում էր մարդու իրավունքներն ու ազատությունները անընդհատ ոտնահարող ռեժիմի կամակատարը:

Ցանկանալով ևս մեկ անգամ ընդգծել սա և հիմնվելով իմ սահմանադրական իրավունքի վրա (ՀՀ Սահմանադրության Հոդված 27-ում ասվում է, մեջբերում եմ՝ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք)՝ ես այսօր արտահայտել եմ իմ և վստահ եմ ոչ միայն իմ կարծիքը ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած և Սահմանադրությունը ոտնահարած ռեժիմի կարկառուն սպասարկուներից մեկի նկատմամբ, ինչի համար էլ նա ինձ հայհոյել է: Ի դեպ, իր այդ ռեակցիայով հենց ինքը ևս մի անգամ ցույց տվեց իր իրական դեմքը և ապացուցեց այն, ինչ ես ցանկանում էի ցույց տալ», – գրել է Գաբրիելյանը:

Ակտիվիստը գրառման մեջ խոստացել է նաև անդրադառնալ Թովմասյանի կողքին նստած սահմանադրագետ Վարդան Հովսեփյանի հայտարարությանը, ով Գաբրիելյանի արարքը խուլիգանություն է որակել։

«Մենակ մի բանի համար եմ ափսոսում, որ մեջքով էի արդեն ու հայհոելու պահը չնկատեցի», – եզրափակել է ակտիվիստը:

Լուսանկարը՝ Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից