15։21 ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ իրենք ևս չեն մասնակցելու կառավարության ծրագրի քվեարկությանը։
15։04 ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խորհրդարանական «քառյակը» որոշել է չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը, որն անցկացվելու է այսօր 17.30-ին: Որոշման մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: