հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Որովայնին էին սեղմում, որ դուրս գար»․ ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին․ News.am

«Որովայնին էին սեղմում, որ դուրս գար»․ ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին․ News.am

Մահացած երեխա ծննդաբերած գյումրեցի Նարինե Ղուկասյանի ամուսինը՝ Սիփան Մարտիրոսյանը, վստահեցնում է, որ ծննդաբերելու ժամանակ կնոջ կողքին է եղել, բժիշկներն էլ վստահեցրել են՝ թե կնոջ, թե երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Մարտիրոսյանն ասել է News.am-ին։

«Ես կողքին եմ եղել, նույնիսկ լսել եմ երեխայի սրտի բաբախը, ամեն բան ասում էին՝ լավ է, բայց կինս իրեն լավ չէր զգում, անդադար ասում էր, որ վատանում է, բայց իրենք գալիս, նայում էին ասում էին՝ ամեն ինչ նորմալ է», – պատմել է Մարտիրոսյանը։

Գյումրու «Ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Սարգսյանն ավելի վաղ կայքին ասել էր, որ ծննդկանի հարազատները հարվածել են իրեն ու հարձակվել բժշկուհու և բուժքույրերի վրա։ Նարինեի ամուսինն այս տեղեկությունը հերքել է։

«Իմ հայրը վշտի մեջ էր, բնական է, որ պետք է բարկացած լիներ, բայց նա այնքան դաստիարակված է, որ չէր կարող մարդու հարվածել, հայհոյել է, ճիշտ է, բայց չի հարվածել, թող գա, կանգնի ու իրա վրայի կապտուկները կամ կարմիր տեղերը ցույց տա, որ հայրս է արել»,- ասել է Սիփան Մարտիրոսյանը:

Ամուսինը ներկայացրել է կատարվածի իր վարկածը։ Նրա խոսքով՝ ծննդաբերելիս, երբ կնոջ ցավերն ավելի են սրվել, տեղի հերթապահ բժիշկների մոտ խառնաշփոթ է առաջացել, ու լուսադեմին ծննդկանի հարազատներին խնդրել են հիվանդանոցի ծննդօգնության ղեկավար, մանկաբարձ Լիլիա Պողոսյանին բերել հիվանդանոց։

«Ես գնացի, բերեցի, ու երբ արդեն կինս ծննդաբերում էր, երեխայի գլուխը տեսա, ինչքան քույր ու բժիշկ կար, լցվել էին կնոջս վրա ու քաշքշում էին, թե ինչ էին անում, չէի հասկանում, որովայնին էին սեղմում, որ երեխան դուրս գար, մյուս բժիշկն էլ ասում էր, թե ինչ եք անում, սխալ եք սեղմում, խառնաշփոթ էր այնտեղ իսկական»,- պատմել է Մարտիրոսյանը:

Նարինե Ղուկասյանն էլ պատմել է, թե ինչ է տեղի ունեցել ծնարանում, երբ Լիլիա Պողոսյանը մտել է ներս:

«Երբ մյուս բժշկուհին եկավ, տեսավ, որ 6 հոգով ընկել էին վրես ու կսեղմեին փորս, որ երեխան դուրս գար, ասեց՝ ինչ եք անում, սխալ է, այդպես մի արեք»,- պատմել է կինը:

Նրա խոսքով՝ բժիշկները մեծ դժվարությամբ են երեխային կարողացել դուրս բերել։ Նարինեն համոզված է, որ երեխային բժիշկներն են վնասել, վստահեցնում է նաև, որ հղիության 9 ամիսներին իր մոտ ոչ մի վիրուսային հիվանդություն չի եղել, անգամ գրիպ չի ունեցել, մինչդեռ բժիշկները պնդում են, որ Նարինեի պտղաջրերը պղտոր են եղել՝ թարախային մասերով, ինչը, նրանց խոսքով, ինֆեկցիայի հետեւանք է եղել։ Հիվանդանոցում նաև ասել են, որ երեխան ծնվել է՝ պորտալարը վզին փաթաթված։

«Երեխաս երբ ծնվեց, նրան դուրս բերեցին, պորտալարը վզին փաթաթված չէր, ես տեսել եմ, չորս կողմից քաշում էին, թե ինձ էին ցավեցնում, թե երեխայիս վնասում, ես ոչ մի անգամ ինֆեկցիոն հիվանդություն չեմ ունեցել ու վարակ չեմ էլ տարել իրենց հիվանդանդոց, ոնց որ իրենք են ասում, թող հարցնեն պոլիկլինիկայի իմ բժշկին ու իմանան, թե ինչպես են 9 ամիսներն անցել հարթ ու առողջ»,- ասել է Նարինեն:

Հոդվածն ամբողջությամբ՝ News.am-ում