Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը պաշտոնավարման վերջին օրը որոշել է ինքն իրեն պարգևատրել նախարարության ոսկե մեդալով, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Բնապահպանության նախարարության լրատվության վարչությունից հաստատել են այդ փաստը՝ նշելով, որ Արամ Հարությունյանին մեդալ շնորհվել է հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում Հարությունյանն ընդգրկված չի եղել:
Ոսկե մեդալը Հարությունյանին շնորհվել է «երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»։
Թերթն ընդգծում է, որ մեդալի շնորհման հրամանը ապրիլի 29-ին ստորագրել է հենց ինքը՝ Արամ Հարությունյանը, որը նախարարությանը հրաժեշտ տալուց հետո մայիսին նշանակվել է Կոտայքի մարզպետի պաշտոնում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում