Home / Տեսանյութեր / Վոլոդյա Ավետիսյանին բաց չթողեցին․ դատավորը վիճում էր մեղադրյալին սատարողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վոլոդյա Ավետիսյանին բաց չթողեցին․ դատավորը վիճում էր մեղադրյալին սատարողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանն այսօր ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլադյա Ավետիսյանի դատական նիստի ընթացքում մերժել է վերջինիս պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ հրաժարվելով մեղադրյալի կալանքը փոխարինել գրավի դիմաց ազատ արձակմամբ։

Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է 2000 դոլար կաշառք վերցնելու մեջ։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ համարում է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։

Մինչ այսօրվա նիստի մեկնարկը՝ հավաքվածները դատարանի բակում բողոքի ակցիա են անցկակցրել, իսկ արդեն դահլիճում ծափերով, երգերով ու կոչերով դիմավորել են Ավետիսյանին։

1avetisyan

Ներկաները դատավորից պահանջել են բարձրախոսներ տեղադրել՝ նշելով, թե դատավորի ձայնը լսելի չէ կամ պահանջում էին ապահովել ավելի մեծ ու հարմարավետ դահլիճով, ինչից հետո դահլիճում լարված իրավիճակ է ստեղծվել։

Դատավորը նկատողություն է արել մի քանի մասնակիցների, կարգադրիչներին հանձնարարել է դուրս հրավիրել Ավետիսյանին սատարող ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին։ Դատավորն ասել է, որ «լրագրող կինը» մշտապես խանգարում է նիստերին, ինչից հետո Մարգարյանը պարզաբանել է, թե ինքը լրագրող չէ, ինչպես նաև հավելել, թե չի պատրաստվում լքել դահլիճը։

Դատավորը հանաձայնել է Մարգարյանին թույլ տալ մասնակցել նիստի մեկ պայմանով․ եթե ներողություն խնդրի ներկաներից։ Ազատամարտիկը, դիմելով հավաքվածներին, ասել է․ «ներողություն հայ ժողովրդին»։

Պատասխանը, սակայն չի բավարարել Ավետիսյանին՝ նա պահանջել է ներողություն խնդրել նաև դատարանից, ինչին ազատամարտիկ կինը պատասխանել է․ «Ես ասեցի՝ներողություն հայ ժողովուրդ, ինչի դուք հայ չե՞ք»։

Մարգարյանը, այնուամենայնիվ, դահլիճը չի լքել։

Դատարանը միջնորդության որոշումը ընդունելու համար մոտ կես ժամով հեռացել է խորհրդակցական սենյակ, իսկ վերադառնալուց հետո հսկիչները փակել են դուռն ու արգելել մասնակիցներից շատերին վերադառնալ դահլիճ՝ պատճառաբանելով, թե ներսում տեղ չկա։

Հետագայում դատական նիստը հետաձգվել է։ Ավետիսյանը պարզաբանել է, թե դահլիճն իրեն անկարգ է պահել։ Մասնակիցները դուրս են հրավիրվել այն բանից հետո, երբ դատարանից պահանջել են հրապարակել որպես ապացույց շրջանառվող տեսասկավառակը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 13-ին, ժամը 14։00։

2avetisyan

Tekali Taxi