Ոստիկանությունը «Աֆրիկյանների տուն» պատմամշակութային հուշարձանը գրավել փորձող 11 ակտիվիստներին ստիպել է բաժնում թողնել իրենց հեռախոսները, փաստաթղթերը և այլ իրեր: Ակտիվիստներից մի քանիսը ոստիկաններին դժվարությամբ են կարողացել համոզել հետ վերցնել իրենց տան բանալիները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքացիական ակտիվիստ Վահե Գրիգորյանը:
Ոստիկանությունից Epress.am-ին հայտնել են, որ իրերի առգրավումը բացատրվում է նրանով, որ ակտիվիստները բերման են ենթարկվել քրեական հոդվածը խախտելու կասկածանքով: Նախապատրաստվում են նյութեր ՔՕ 185 հոդվածի (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնել կամ վնասել) հատկանիշներով, թեև քրեական գործ դեռ չի հարուցվել:
Նշենք, որ բերման ենթարկվածների թվում են քաղաքացիներ Արտակ Գևորգյանը, Անտոն Իվչենկոն, Վահագն Մինասյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Հերբերտ Գևորգյանը, Վահագն Գևորգյանը, Սիփան Փաշինյանը, Դվին Իսանյանսը, Կարեն Օհանյանը, Հրայր Սավզյանը, Արթուր Պետրոսյանը:
Լուսանկարը՝ Դվին Իսանյանսի ֆեյսբուքյան էջից