Աժ ՀՀԿ խմբակցությունում բոլորը «շվարած» են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի պահվածքից: Բանն այն է, որ բոլոր այն ՀՀԿ-ականներին, ովքեր շնորհավորում են Թովմասյանին նոր պաշտոնի համար, վերջինս հայտարարել է, որ պաշտոնն իր սրտով չէ ու ինքը ստիպված է զբաղեցնում այն: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերքի տեղեկություններով՝ Հ. Թովմասյանն ասել է, որ ինքը զբաղվելու է միայն իրավական վարչության նախագծերի փորձաքննության աշխատանքներով, իսկ մյուս վարչություններով կզբաղվեն իր տեղակալները:
«Սա նշանակում է, որ գործերի կառավարչությունը, արտաքին կապերի վարչությունը, տնտեսագիտական վարչությունը, տեղեկատվական վարչությունը, հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը Հ. Թովմասյանին չեն հետաքրքրում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։