Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել: Կոմբինատի սեփականատերերը, որոնց համաձայնությամբ Հակոբյանը նշանակվել է տնօրեն, դժգոհություններ ունեն նրանից: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ սեփականատերերը ցանկանում են հեռացնել Մաքսիմ Հակոբյանին և նրա փոխարեն այլ՝ առավել վստահելի մարդ նշանակել:
«Ժողովուրդ»-ը հայտնում է, որ արդեն տևական ժամանակ է՝ փորձում է այս առիթով մեկնաբանություն ստանալ Մաքսիմ Հակոբյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանում է նրա վարորդն ու ասում, որ Հակոբյանը շատ զբաղված է ու թերթի հարցերին չի կարող պատասխանել։
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։
Լուսանկարը՝ ZCMC.am-ից