Երևանից Կրասնոդար չվերթ իրականացնող օդանավում թռիչքի ժամանակ Հայաստանի քաղաքացի է մահացել։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, «Ինտերֆաքսին» հայտնել է «Պաշկովսկի» օդանավակայանի ավիադիսպետչերական ծառայության աղբյուրը:
«Նախօրեին ինքնաթիռի անձնակազմը տեղեկատցրեց ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման մասին։ Զեկուցումից վեց րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց Կրասնոդարի օդանավակայանում, սակայն մինչ այդ ուղևորն արդեն մահացել էր»,- հայտնել է աղբյուրը։
Ըստ «Ինտերֆաքսի» աղբյուրի՝ հայաստանցու մահվան պատճառը, ենթադրաբար, սրտի կաթվածն է եղել։
Ավելի ուշ LifeNews.ru կայքին հայտնի է դարձել, որ մահացածը ՀՀ 28-ամյա քաղաքացի Արման Գալստյանն է, ով լուրջ հիվանդ էր ու Կրասնոդար էր մեկնում բուժման համար։