Ֆինանսների նախարարությունում համատարած կրճատումներ են՝ վերակառուցման անվան տակ: Մոտ 120 աշխատող է ազատվել աշխատանքից: Նրանց փոխարեն ֆիննախ են տեղափոխվում հարկայինի աշխատակիցները: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ ամբողջությամբ լուծարվել է ֆիննախի «կռուն»՝ վերահսկողության տեսչությունը, ինչը ոմանց ուրախություն է պատճառել, քանի որ այն համարվում է ամենակոռումպացված կառույցներից մեկը: Ազատվել են նաև ֆինանսների նախարարության մամուլի ծառայության աշխատակիցները:
«Ուղղակի պարզ չէ, թե ովքեր են աշխատելու նորացված ֆիննախում, և կրճատված մարդիկ, որոնց գործազրկությունից չփրկեց քաղծառայողի կարգավիճակը, ինչ են անելու»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։