ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գործով տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանը (լուսանկարում) «Արթիկ » ՔԿՀ-ում իրեն պահում է բոլորից մեկուսացված: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Սեդրակյանը ոչ ոքի հետ չի շփվում և գրեթե օրվա մեծ մասն անց է կացնում գրքեր կարդալով: ՔՀԿ-ի գրեթե բոլոր աշխատակիցները նկատել են, որ նա ապրում է գրքերի աշխարհում»,- գրում է թերթը՝ հավելով, որ բացի կնոջից Սեդրակյանին որևէ մեկը չի այցելել:
Հիշեցնենք, որ Սեդրակյանի համար դատարանը ավելի խիստ պատիժ է սահմանել, քան դատախազի 12 տարվա ազատազրկման միջնորդությունն էր՝ դատապարելով նրան 14 տարի ազատազրկման:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում