Home / Տեսանյութեր / Մարդու իրավունքները ԶԼՄ-ներում․ լրագրողները գրում են ՄԻ պաշտպանի և իրենց մասին

Մարդու իրավունքները ԶԼՄ-ներում․ լրագրողները գրում են ՄԻ պաշտպանի և իրենց մասին

Այս տարվա առաջին երեք ամիսներին առցանց ԶԼՄ-ներում մարդու իրավունքների խախտումների մասին հոդվածների 33%-ը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրություններ են եղել կամ գրասենյակի գործողությունների մասին հոդվածներ, մինչդեռ ԶԼՄ-ների սեփական հետաքննությունները բավական փոքր թիվ են կազմել:

Այս մասին են վկայում eTV-ի (Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի համատեղ նախագիծ) համար արված «Սոցիոսկոպ» ՀԿ-ի դիտարկման արդյունքները, որոնք արվել են 2014 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին: Նշենք, որ ուսումնասիրությունն անցկացվել է  9 հայաստանյան կայքերում (Epress.am, Tert.am, Lragir.am, News.am, Azatutyun.am, Hetq.am, Galatv.am, Aravot.am, Ilur.am) հրապարակումների հիման վրա: Ընդհանուր առմամբ, ըստ ուսումնասիրության, հրապարապվել է մարդու իրավունքների ոլորտին վերաբերող 1524 հոդված: Նախորդ եռամսյակի ցուցանիշն էր 1756 հոդված։

Նշված ժամանակահատվածում ԶԼՄ-ների հոդվածների զգալի մասում՝ 22.8%-ում, ոչ մի իրավախախտ հերոս չի նշվել: Հոդվածների 17%-ում որպես իրավախախտ կողմ նշվել է ՀՀ Ոստիկանությունը, 10%-ում՝ դատարանները: Հիմնականում չի տարբերակվել նաև՝ մարդու որ իրավունքի խախտման մասին է հրապարակումը:

Միևնույն ժամանակ, ավելի հաճախ՝ հոդվածների 82%-ում, նշվել է, թե ում իրավունքն է խախտվել: Դրանք են ՀՀ քաղաքացիները, ծերերը, բռնության ենթարկված կանայք,  քաղաքական և սոցիալական նախաձեռնությունների անդամները:

Հատկանշական է, որ այս անգամ լրագրողներն առավել հաճախ են անդրադարձել հենց իրենց իրավունքների խախտումներին: ԶԼՄ-ների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման, լրագրողների նկատմամբ ճնշումների մասին հոդվածները կազմել են մարդու իրավունքների մասին հրապարակումների մոտ մեկ երրորդը։

Աղյուսակ 1. Հոդվածների քանակային բաշխումը ԶԼՄ-ում

 

N

%

Tert.am

315

20,7

Azatutyun.am

299

19,6

Aravot.am

167

11

Galatv.am

167

11

News.am

159

10,4

Hetq.am

156

10,2

Lragir.am

109

7,2

Epress.am

88

5,8

Ilur.am

64

4,1

Ընդհանուր

1524

100

Աղյուսակ 2. Հոդվածների թեմատիկ բաշխումը

 

N

%

Քաղաքացիական (+ ՀԿ, իրավապաշտպաններ) ցույցեր, հավաքներ, ծրագրեր, միջոցառումներ, բողոք, նամակներ

24

1,6

Ներպետական կառավարում, որոշումների ընդունում, բարեփոխումներ, հանդիպումներ, որոշումներ, հայտարարություններ կապված ՄԻ հետ

181

11,9

Լրագրողների իրավունքների ոտնահարում

464

30,4

ՄԻ խախտման / պաշտպանության դեպքեր այլ ՀՀ քաղաքացիների կողմից

51

3,3

ՄԻՊ, ՄԻՊ գրասենյակի գործունեություն, գործողություններ, հայտարարություններ

514

33,7

Մարդու իրավունքների խախտման / պաշտպանության դեպքեր մասնավոր ընկերությունների կողմից

26

1,7

ՄԻ առնչվող միջոցառումներ, ՄԻ միջազգային օր, ցուցահանդեսներ, այլ միջոցառումներ

63

4,1

Թեման հստակ չէ (օր․՝hռետորական, հոդվածներ)

11

,7

ՄԻ մոնիտորինգի, հետազոտությունների, զեկույցների լուսաբանում

148

9,7

ՄԻ խախտման / պաշտպանության դեպքեր ազգային, ազգայնական խմբերի, կուսակցությունների կողմից

25

1,6

Մադու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող գործեր

3

,2

Այլ

14

1.1

Ընդհանուր

1524

100,0

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

Tekali Taxi