ՀՀ կառավարությունն անարգում է Ազգային ժողովը՝ առանց հանրային քննարկման տասնյակ օրենքներ բերելով: Այս մասին լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական ուժերի կողմից նիստը տապալելուն:
«Իրենց պատգամավորներին վերջը կքերեն, կբերեն, քվորում կապահովեն, խնդիրն այլ է՝ ակցիան արեցինք և տապալեցինք քվորումը: Իրենց արածը անարգանք է ԱԺ-ի, Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասել է Զուրաբյանը:
Նշենք, որ այժմ նիստը շարունակվում է, ներկայացվում են կառավարության նախագծերը: Դրանց քննարկումը արագ է անցնում, քանի որ ընդդիադիրների մեծ մասը շարունակում է չմասնակցել քննարկմանը, և Կառավարությանը հարցեր են տալիս միայն ՀՀԿ-ականները: