Հունիսի 20-ին, ժամը 06։45-ին ադրբեջանական բանակի զորամասերից մեկում գրանցված միջադեպի հետևանքով երկու զինվոր է մահացել, մեկը՝ ծանր վնասվածք ստացել։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, շարքային Բեհրուզ Ագաքիշիևը կրակ է բացել ինքնաձիգից՝ մահացու վիրավորելով ծառայակից Նեյման Աբդուլլաևին և ծանր վնասվածք հասցնելով Քյամրան Ահմեդովին։ Զինծառայողն այնուհետև ինքնասպան է եղել։
Վիրավոր զինվորը տեղափոխվել է հիվանդանոց։ Զինվորական դատախազությունը դեպքի առիթով քրգործ է հարուցել։