հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բելառուսցի իրավապաշտպան Ալես Բելյացկին ազատ է արձակվել

Բելառուսցի իրավապաշտպան Ալես Բելյացկին ազատ է արձակվել

Բելառուսում ազատ է արձակվել քաղբանտարկյալ, «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալես Բելյացկին։

Բելյացկիի կինը՝ Նատալիա Պինչուկը, «ԲելաՊԱՆ»-ին հայտնել է, որ այսօր կեսօրին ամուսինը զանգահարել է իրեն ու ասել, որ ազատ է արձակվել ու գալիս է։ Պինչուկի խոսքով՝ Բելյացկին Մինսկում կարող է լինել ժամը 15։00-ի սահմաններում։

Նշենք, որ Ալես Բելյացկին անազատության մեջ է գտնվել ավելի քան հազար օր։ Նա ձերբակալվել էր 2011 թվականի օգոստոսի 4-ին ու դատապարտվել չորս ու կես տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու մեղադրանքով։

Քրեական հետապնդման համար հիմք էր հանդիսացել նրա անունով օտարերկրա բանկային հաշիվների առկայությունը, որոնց միջոցներն օգտագործվում էին իրավապաշտպանական գործունեության համար։ Բելառուսում հաշիվներ բացել հնարավոր չի եղել, քանի որ «Վեսնա»-ն աշխատում է ապօրինաբար․ Բելառուսի իշխանությունները բազմիցս հրաժարվել են պաշտոնապես գրանցել կազմակերպությունը։ Դատարանը նաև հաշվի չի առել այն փաստը, որ վնասը, որն իբր Բելյացկին հասցրել է պետությանը, ամբողջովին մարվել է քաղաքացիների կամավոր նվիրատվությունների հաշվին։

Բելյացկին պաշտոնապես ճանաչվել է խղճի գերի։ 2012, 2013 և 2014 թվականներին իրավապաշտպանը առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

2011 թվականի սեպտեմբերի 5-ին Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց ակցիա էր անցակցվել՝ ի աջակցություն բանտարկված իրավապաշտպանի։

Լուսանկարը՝ udf.by-ից