Home / Հայաստան / Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Ղարաբաղի մասին

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Ղարաբաղի մասին

Ռուսաստանը մտադիր է շարունակել աջակցություն ցուցաբերել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում։ Այս մասին, ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Երկու պետությունների նախագահները նաև «ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակի կարևորությունն ու խոսել դրա հետագա զարգացման մասին»։

«Տարածաշրջանային օրակարգի կարևոր հարցերի շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը։ Ռուսական կողմը հաստատել է խաղաղ լուծում գտնելու հարցում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։