հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Օմբուդսմենը վստահ է՝ ակտիվիստները ևս անթույլատրելի վարքագիծ են դրսևորել

Օմբուդսմենը վստահ է՝ ակտիվիստները ևս անթույլատրելի վարքագիծ են դրսևորել

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր անհանգստությունն է հայտնում երեկ Սարյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

«Ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: Հետևաբար, համարժեք քայլեր ենք ակնկալում հավաքի մասնակիցների վրա անհամաչափ ուժ կիրառած բոլոր ոստիկանների նկատմամբ:

Միաժամանակ, հավաքի որոշ մասնակիցներ ևս անթույլատրելի վարքագիծ են դրսևորել: Լրատվամիջոցներում տարածված մի շարք տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրանցից ոմանք կոպիտ կերպով վիրավորում կամ հրում ոստիկաններին: Մարդու իրավունքի իրացումը չի ենթադրում ամենաթողություն, հակաիրավական պահվածք և անհարգալից վերաբերմունք իրավապահների հանդեպ:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղի ունեցածին ամբողջական գնահատական կտա ոստիկանության կողմից ըստ օրենքի անհրաժեշտ պաշտոնական պարզաբանումները ստանալուց հետո», – նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկաններն առանձնակի դաժանությամբ են գործել՝ հրելով, հարվածելով, բռնություն կիրառելով ակտիվիստների նկատմամբ։ Նրանցից 27-ին բերման են ենթարկել։ Ինչպես լրագրողներին պատմել են ակտիվիստները, իրենց նկատմամբ բռնություն են կիրառել նաև ոստիկանական մեքենաներում։