Home / Տեսանյութեր / Ստաբիլ աղքատություն․ արվեստագետները Գյումրիում «ռուսաստանյան տանկ» ներկայացրեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստաբիլ աղքատություն․ արվեստագետները Գյումրիում «ռուսաստանյան տանկ» ներկայացրեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արտ լաբորատորիա» արվեստագետների խումբը երեկ Գյումրիում նոր գրաֆիտի է ներկայացրել ռուսաստանյան արտադրության տանկի տեսքով։ Տանկի կողքին պատկերված ռուսալեզու տեքստում նշված է, որ վերջին 4 տարվա ընթացքում Ադրբեջանը իր կողմից գնված զենքի 80 տոկոսը ներմուծել է Ռուսաստանից։ Բացի դա, նշված է այն զենքի տեսակները, որոնք Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը վաճառել է Ադրբեջանին։ Նշենք, որ Գյումրիում է տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։

Epress.am-ի հետ զրույցում «Արտ լաբորատորիայի» արվեստագետ Էդգար Ամրոյանը նշել է, որ Ռուսաստանը մի կողմից վաճառում է այնքան մեծ քանակությամբ զենք, որով հնարավոր է 10 Հայաստան ոչնչացնել, մյուս կողմից՝ հայտարարում է, որ խաղաղության երաշխիք է։

«Այսինքն, ինքը ստաբիլ աղքատության կողմնակիցն է», – ասել է Ամրոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում