Այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 15-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյան։
«Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ Զինված ոըժերի դիրքերից մեկը: ՀՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան», – նշել է խոսնակը։