Քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Հովակիմ Գ.-ի` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող անձը սպառնալիքների ազդեցության տակ իրենից իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է կորզել, ինչի հետևանքով մեղավորները խուսափել են քրեական պատասխանատվությունից:
ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կատարվում է նախաքննություն: