Home / Հայաստան / «ԱրմենՏել»-ի ռուսաստանցի նախկին տնօրենի նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ Փաստինֆո

«ԱրմենՏել»-ի ռուսաստանցի նախկին տնօրենի նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ Փաստինֆո

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Նրան կասկածում են մի քանի միլիարդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, խոսքը 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին է:

2009-ի ապրիլից ընկերության ղեկավարությունը ստանձնած Իգոր Կլիմկոն 2013-ին սկզբին անսպասելիորեն ազատվել է աշխատանքից` չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, և շտապ լքել է Հայաստանը:

«ԱրմենՏել» -ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է քննվում ԱԱԾ վարույթում, սակայն, գործի քննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ ԱԱԾ-ից չեն հայտնել:

«Փաստաինֆո»-ի տեղեկություններով, հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն նույնիսկ ձերբակալված անձ կա, նա նույնպես «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին աշխատակից է, ով ձերբակալվել է արտերկրում և ներկայում քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը:

Նշենք, որ «ԱրմենՏել»-ը հեռահաղորդակցման ոլորտում գործող ռուսաստանյան «Բիլայն» ընկերության դուստրն է։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Tekali Taxi