Home / Տեսանյութեր / ԼՂՀ ՊՆ-ն հայտնել է ձերբակալված ադրբեջանցու անունը և լուսանկարներ է հրապարակել

ԼՂՀ ՊՆ-ն հայտնել է ձերբակալված ադրբեջանցու անունը և լուսանկարներ է հրապարակել

Ձերբակալված ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներից մեկը Շահբազ Ջալալօղլու Գուլիևն է, հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ն՝ հրապարակելով վերջինիս լուսանկարները։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, գերեվարված զինծառայողը 1968 թվականի ծնունդ է, նա գրանցված է Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում։

Նշենք, որ երեկ տարածած հաղորդագրության մեջ ԼՂՀ ՊՆ-ն նշել էր, որ ձերբակալվել են ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի անդամների մի մասը, սակայն այսօր հրապարակել է դրանցից միայն մեկի լուսանկարը։

Epress.am-ի հետ զրույցում Քելբաջարի բնակիչները նշել են, որ իրենք տեղյակ են ձերբակալվածներից միայն մեկի մասին։ 

guliev

Tekali Taxi