Գյումրու Մուշ 2/2 թաղամասի բնակիչներն ու գյումրեցի անօթևանները բողոքի ակցիայով են դիմավորել քաղաք ժամանած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, գրում է Galatv.am-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մուշ թաղամասում, ըստ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի, մինչև 2013 թվականը պետք է կառուցվեր բնակարան մոտ 420 ընտանիքի համար, ինչը մինչև այժմ չի արվել, նույնիսկ բնակարանաշինությունը չի մեկնարկել:
Վարչապետին մոտեցած անօթևան կանանցից մեկը հարցրել. «Պարո՛ն վարչապետ, դու հարս, թոռներ ունի՞ս: Ինչպե՞ս կվերաբերվեիք այն փաստին, որ ձեր հարսն ու թոռները ապրեին առնետանոցներում, մեր տները կռիսանոց են, ու ամեն վայրկյան վտանգ կա, որ առնետները կարող են հարձակվել մեր երեխաների վրա»:
Վարչապետն ասել է, որ հենց բնակարային հարցերը քննարկելու համար է ժամանել Գյումրի, և այսօր կորոշվի՝ երբ են մեկնարկելու բնակարանաշինական աշխատանքները: