Home / Հայաստան / 200 գնդեվազցիներ պահանջում են դադարեցնել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումը․ ecolur.org

200 գնդեվազցիներ պահանջում են դադարեցնել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումը․ ecolur.org

Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները դիմում-բողոքով դիմել են Համաշխարհային բանկի Պարտականությունների կատարման գծով խորհրդականի/ Օմբուդսմենի ապարատին (САО)՝ ընդգծելով, իրենց պնդմամբ, Ամուլսարի հանքավայրի հետախուզական աշխատանքների բացասական հետևանքները։ Դիմում-բողոքը հրապարակել է ecolur.org-ը։

Գնդեվազցիները նշում են, որ առկա են ոսկու արդյունահանման, առավել ևս բաց եղանակով արդյունահանման և ցիանային հարթակի բացասական հետևանքները շրջակա միջավայրի և տեղի բնակչության վրա։

Այդ բացասական հետևանքներից են․

– գյուղատնտեսական ապրանքները դժվարությամբ են իրացվում շուկայում,

– անասունները Ամուլսարի ազդեցության գոտուց բերված անասնակերը չեն ուտում,

– Գնդեվազում կայացած հանրային լսումների ժամանակ Ամուլսարի հանքավայրի

շահագործման դեմ կարծիքները չեն արձանագրվում,

– միջազգային նորմերին չհամապատասխանող, երկու կիլոմետր հեռավորության վրա

նախագծով կառուցվող ցիանային հարթակը իր կործանարար ու մահաբեր հետևանքները

կունենա թե՛ Գնդեվազի շրջակա միջավայրի, թե՛ Գնդեվազի բնակչության վրա:

«Մենք՝ Գնդեվազ գյուղից Ամուլսարի հանքավայրում աշխատողներս, արդեն իսկ տուժել ենք հանքավայրում աշխատելու ընթացքում` չստանալով համապատասխան բժշկական օգնություն և հետազոտություն:

«Գեոթիմ» կազմակերպությունը մանիպուլիացիայի է ենթարկում գնդեվազցիներին՝ ասելով, որ իրենց հողատարածքները կգնահատվեն շատ բարձր գներով, վաճառքից ստացված գումարով կկարողանան գնել բնակարան Երևանում և հանրապետության այլ տարածքներում և կտեղահանվեն:

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում պայթեցումներ կատարելու հետևանքով ծանր մետաղների փոշին կտարածվի գյուղի արոտավայրերի, խոտհարքերի, արտերի, ինչպես նաև գյուղի բնակելի տարածքի վրա: Անկախ փորձագետների հավաստմամբ կբարձրանա ռադիոակտիվ ֆոնի մակարդակը:

Մեր իրավունքների խախտումը տեղի է ունենում IFC (Միջազգային ֆինանսական կորպորացիա) և EBRD-ի (ՎԶԵԲ) հովանավորչությամբ: «Գեոթիմ» կազմակերպությունը ոչ իրավական ճանապարհով է հարցերը լուծում և այն բնակիչները, ովքեր չեն պատրաստվում Գնդեվազը լքել, կամ ստիպված են իրենց հողերը վաճառել, դառնում են այս մանիպուլյացիայի զոհերը:

Մենք՝ Գնդեվազ գյուղի ներքոստորագրող բնակիչներս, կտրականապես դեմ ենք Ամուլսարի հանքավայրի շահագործմանը և Գնդեվազի հարակից տարածքում ցիանային հարթակի կառուցմանը:

Մենք պահանջում ենք IFC-ից դադարեցնել այս հանցավոր ծրագրի ֆինանսավորումը, քանի որ այն մեծ վտանգներ է պարունակում Գնդեվազի բնակչության համար: Մենք պահանջում ենք հաշվի առնել մեր կարծիքը և չխախտել մեր իրավունքները», – ասված է դիմում-բողոքում, որի տակ 210 ստորագրություններ են դրված։

Պաշտոնական տվյալներով Գնդեվազի բնակչությունը 1008 մարդ է։

Tekali Taxi