Իրաքում իսլամիստ ծայրահեղականների կողմից եզդիների հանդեպ իրականցվող բռնություններն ու ջարդերը Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները ցեղասպանություն են որակում ու ակնկալում են, որ ՀՀ իշխանությունները պաշտոնական մակարդակով նույն գնահատականը կտան իրաքյան իրադարձություններին։
Epress.am-ի ստուդիայում Իրաքի եզդիների առջև ծառացած խնդիրների և Հայաստանում առկա արձագանքի մասին խոսում են «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Մամե Ամիրյանը և «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀՀ իշխանությունները բավական ուշ արձագանքեցին Իրաքում ծավալվող իրադարձություններին, Մամե Ամիրյանը, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ արտաքին քաղաքականության ասպարեզում Հայաստանն իրեն վստահ չի զգում և իր դերն ավելի ցածր է գնահատում, քան դա կարող էր լինել։ Բացի դա, Ամիրյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների համար իր քաղաքացիների ձայնը հաճախ լսելի չէ։
«Այս դեպքերից հետո էլ 10-15 օր անցավ, նոր միայն հարցը բարձր մակարդակով սկսեցին քննել… Իմ կարծիքով՝ Հայաստանի իշխանությունը իր քաղաքացիների ձայնն այնքան էլ կարևոր չի համարում ու չի բարձրաձայնում ու չի քննում յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը», – նշել է Ամիրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում