Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի դեմ բողոք է բերվել Արդարադատության խորհուրդ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ըստ հրապարակման՝ բողոքի պատճառ է հանդիսացել Ափինյանի՝ դատարանի դահլիճում արած «փաթթած ունենալ» արտահայտությունը։
Կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանի կնոջ և դատավոր Սարգիս Երիցյանի մոր՝ Կարինե Տիտանյանի գործով քաղաքացիական դատական նիստի ժամանակ Ափինյանն ասել է․ «Ինչ եք կարծում, օրինակ, մի ՓԲԸ կարա աշխատանքային օրենսգրքով աշխատի, հա՞, իսկ մի այլ ՓԲԸ կարող է փաթթած ունենա, հա՞։ Ու ընդհանրապես օրենքից դուրս աշխատի, Ո՞նց հասկանանք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում