Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Այս մասին այսօր հայտարարվել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։ Հակոբյանը պաշտոնը զբաղեցնում էր 2013-ի հուլիսից՝ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից հետո։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Վահե Հակոբյանը նշանակվելու է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար։
Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: