Home / Հայաստան / Սևան թափվող գետերի մի մասը վատ որակի ջուր է բերում․ «Էկոլուր»

Սևան թափվող գետերի մի մասը վատ որակի ջուր է բերում․ «Էկոլուր»

Սևանա լիճ թափվող գետերն իրենց հետ լիճ են բերում վատ որակի ջուր, նշում է «Էկոլուր» բնապահպանական ՀԿ-ի կայքը:

ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն, 2014թ-ի հուլիսին ամենից վատ որակի ջուր գետաբերանում ունեցել է Մասրիկ գետը: ՀՀ բնապահպանաության նախարարության 5 դասի բաժանվող էկոլոգիական նորմերի ցանկում Մասրիկ գետի ջուրը, պայմանավորված ֆոսֆատ իոնով, գետաբերանում 5 դասի՝ վատ որակի է եղել: «Էկոլուրն» ընդգծում է, որ Մասրիկ գետն անցնում է Սոտքի ոսկու բաց հանքավայրի տարածքով:

Վատ որակի ջրով երկրորդ տեղում է Մարտունի գետը: Գետաբերանի հատվածում, պայմանավորված ֆոսֆատ իոնով, գետի ջուրը 4 դասի՝ անբավարար որակի է:

Գետաբերանի հատվածում միջակ որակի` 3-րդ դասի ջուր ունեն Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Ծակքար, Շողվակ և Գավառագետ գետերը: Միայն Ձկնագետ և Արգիճի գետերի ողջ հոսանքում է, ըստ քիմիական կարգավիճակի, դիտվում ջրի որակի 2 դաս՝ լավ որակ:

Tekali Taxi