Ադրբեջանի իշխանությունների կողմից երրորդ երկիր հանձնված զինվոր Հակոբ Ինջիղուլյանը ցանկանում է վերադառնալ հայրենիք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտնում է News.am-ը։
«Այժմ վերջնականապես լուծվում է երրորդ երկիր գնալու կամ Հայաստան վերադառնալու հարցը: Մեր ունեցած տվյալներով՝ Ինջիղուլյանը ցանկանում է հայրենիք վերադառնալ», – հայտարարե է Օհանյանը:
Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ծառայությունն իրականացնելու ընթացքում տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Ավելի վաղ Հակոբի մայրը՝ Գայանե Ինջիղուլյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել էր, թե դեռ հայտնի չէ՝ արդյոք որդին կցանկանա վերադառնալ հայրենիք, կամ արդյոք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն թույլ կտա, որպեսզի իրենք՝ Հակոբի ընտանիքի անդամները, գնան հարազատին այցելելու։
Epress.am Լուրեր Հայաստանից