2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՀՀ Անկախության օրը ռազմական շքերթ չի կազմակերպվի․ «ՀԺ»

Այս տարի սեպտեմբերի 21֊ին՝ Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում ռազմական շքերթ չի նախատեսվում։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Չէ, չի նախատեսվում։ Հո ամեն տարի չի՞ լինի։ Կլոր կամ զույգ ամյակներին է լինում», - ասել է Հովհաննիսյանը։

Թերթի դիտարկմանը, թե ոմանք պնդում են, որ հատկապես ամռանը տեղի ունեցած միջադեպերից հետո արժեր նման շքերթ կազմակերպել, ՊՆ խոսնակը պատասխանել է․ «Դա բյուջեի ծախսային մաս է, տարվա սկբզբին է պլանավորվում»։