Ռուսաստանն ու Վրաստանը վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»֊ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) հաղորդագրությունը։
«Վրաստանի արտգործնախարարության նոտային համապատասխան՝ 2014 թվականի սեպտեմբերի 15-ից վերականգնվում Է կանոնավոր ավիահաղորդակցությունը Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա գծով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունն ընդհատվել Էր 2008 թվականի օգոստոսից՝ Հարավային Օսիայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով:
2010 թվականի օգոստոսից երկու երկրների միջև իրականացվում էին չարտերային չվերթներ՝ «Ուրալյան ավիաուղիներ» և S7 ավիաընկերությունների կողմից։